Կամաց կամաց կամաց կամաց
Ոտքերն հողին հողին հողին
Եկավ գնաց եկավ գնաց
Գունատ դեղին գունատ դեղին
Ձեռքը շարժեց մեկ վեր մեկ վար
Ոտքը խփեց մեռել մեռել
Առաջ եկավ դժվար դժվար
Ձեռքը շարժեց մեկ վար մեկ վեր
Ահա ահա թեքվեց թեքվեց
Կընկնի կընկնի բայց չէ նայի
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց
Մնաց մի պահ աչքը մահի
Ու սուր ճչաց կարծես բռնի
Աչքերն, անշարժ հեռուն գամած
Այդպես հոգիս պիտի մեռնի
Կամաց կամաց կամաց կամաց