Եվ մի իրիկուն զանգերի երգում
Լսեցի վճիտ խոստումները քո
Կարծես թե հոգիդ իրիկվա միգում
Կանչում էր անտես Խաղաղ երեկո
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ
Երբ հեռուներում զնգալով անցար
Որպես մի ղողանջ մի լուսե թիթեռ
Անցար լուսավոր հեռավոր թեթև
Ճառագայթի պես իրիկնամուտի
Իսկ սիրտս տխուր հոգնաբեկ անթև
Խմում էր իջնող տագնապը մութի
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ
Երբ հեռուներում զնգալով անցար
Որպես մի ղողանջ մի լուսե թիթեռ
Իսկ սիրտս տխուր հոգնաբեկ անթև
Խմում էր իջնող տագնապը մութի
Իսկ սիրտս տխուր հոգնաբեկ անթև
Խմում էր իջնող տագնապը մութի
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ
Երբ հեռուներում զնգալով անցար
Որպես մի ղողանջ մի լուսե թիթեռ
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ
Երբ հեռուներում զնգալով անցար
Որպես մի ղողանջ մի լուսե թիթեռ
Ու ղողանջները կապույտում անծայր
Թիթեռի նման ճախրում էին դեռ
Երբ հեռուներում զնգալով անցար
Որպես մի ղողանջ մի լուսե թիթեռ